ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի զինված ուժերին հրահանգ է տվել ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմ, գրել է նախագահը սոցցանցի էջում։
«Այսօր ես Միացյալ Նահանգների զինվորականներին հանձնարարել եմ վճռական և հզոր ռազմական գործողություններ ձեռնարկել Եմենում հութի ահաբեկիչների դեմ։ Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անողոք արշավ են վարում ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ», - գրել է նա Truth Social-ում:
Նրա խոսքով՝ հարվածներ կհասցվեմ հութիների բազաներին՝ ամերիկյան նավագնացությունը, ավիացիան և ռազմածովային ուժերը պաշտպանելու նպատակով։
«Մենք կկիրառենք ճնշող մահաբեր ուժ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին։ Ջո Բայդենի արձագանքը պաթետիկորեն թույլ էր, ուստի անզուսպ հութիները պարզապես շարունակում էին իրենց ճանապարհը:
Իրանի կողմից ֆինանսավորվող հութի ավազակները հրթիռներ են արձակել ամերիկյան ինքնաթիռների ուղղությամբ և թիրախավորել մեր զորքերը և դաշնակիցներին: Այս անողոք հարձակումներն ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության վրա շատ միլիարդավոր դոլարներ են արժեցել՝ միևնույն ժամանակ վտանգի տակ դնելով անմեղ կյանքեր»,- գրել է նա: