Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, որոնք համատեղ ոչ պաշտոնական հանդիպում էին անցկացնում, հեռախոսով կապ են հաստատել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի ամմուլի ծառայությունը։
Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։