Միջազգային

Ադրբեջանում տղամարդը դիահերձարանում վերակենդանացել է

Ադրբեջանում՝ Ջալիլաբադի դիահերձարանում, տղամարդը վերակենդանացել է, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ 34-ամյա Խայալ Գուլիևին գտել են իր տանը՝ առանց կյանքի նշանների։ 

Տղամարդուն մահացած են ճանաչել և տեղափոխել դիահերձարան։ Սակայն պարզվել է, որ նա ոչ թե մահացել էր, այլ գտնվում էր կոմատոզային վիճակում։ Գուլիևին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց և տարել վերակենդանացման բաժանմունք։ Նրա վիճակը ներկայումս կայուն է, բուժումը շարունակվում է։