Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և դատարանի թույլտվությամբ մեկնել Դուբայ, հայտնում է AFP-ն
Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում՝ 2024 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան։ Telegram-ի հիմնադիրը ենթարկվել էր դատական հսկողության և պարտավորվել էր հինգ միլիոն եվրոյի չափով գրավ վճարել։ Դատարանը նրան վեց ամսով արգելել էր լքել Ֆրանսիայի տարածքը։
Ֆրանսիայում Telegram-ի ղեկավարին կասկածում են 12 հոդվածով հանցագործություններին մասնակցելու մեջ։ Հետաքննությունն ուսումնասիրում է Դուրովի մասնակցությունն առցանց ապօրինի գործունեության, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիայի տարածման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին տեղեկությունները թաքցնելուն: