Միջազգային

Համաձայնագրի ստորագրումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում համագործակցության համար․ Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Համաձայնագրի անհապաղ ստորագրումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար»։