Միջազգային

Սանկտ Պետերբուրգում թոշակառուն անեծքի համար սպանել է գնչուհուն

Սանկտ Պետերբուրգում 60-ամյա թոշակառուն սպանել է գնչուհուն՝ որոշելով, որ նա անիծել է իր ընտանիքին։

Նիկոլայը դիմել է գնչուհուն՝ հիվանդության դեմ օգնելու համար, սակայն ծեսից հետո նրա կինը հանկարծամահ է եղել, ինքն էլ ծանր հիվանդացել է։ Երբ գնչուհին սկսել է հետաքրքրվել իր երեխաներով, տղամարդը որոշել է, որ նա ցանկանում է ոչնչացնել իր ընտանիքը, վերցրել է դանակը և սպանել նրան։

Հարցաքննության ժամանակ թոշակառուն խոստովանել է, որ սպանել է կնոջը՝ վախենալով մահից հետո դառնալ նրա ստրուկը։