Միջազգային

«Երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ». Թրամփ

ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երեկ արդյունավետ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտին հետ։

«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ զրույց ենք ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել։

Բայց հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ ծանր ու խոցելի վիճակում։

Ես լրջորեն խնդրել եմ նախագահ Պուտինին՝ պահպանել նրանց կյանքը։ Դա կարող է լինել սարսափելի կոտորած, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Աստված օրհնի բոլորին»,- գրել է Թրամփը՝ Truth սոցցանցի էջում։