Միջազգային

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։

«2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրները խոստացել են աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ: Համաձայնագրի այս նախագիծը վկայում է երկու անդամ պետությունների կամքի մասին՝ իրագործելու այդ ներուժը և կառուցելու կայուն և տևական խաղաղություն տարածաշրջանում։ Այժմ շատ կարևոր է պահպանել այս թափը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտը` բարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով` համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության:

Եվրոպայի խորհուրդը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և շարունակելու է իր աջակցությունը երկու անդամ պետություններին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու նպատակով»,- ասվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ։