Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Այս մասին տեղեկացնում է երկրի ԱԳՆ-ն։
«Վստահ ենք, որ այս պատմական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության, անվտանգության և բարգավաճման ապահովման ուղղությամբ։
Ղազախստանը վերահաստատում է իր աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելուն ուղղված ջանքերին՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն»,- ասվում է հաղորդագրությունում։