Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի մասին՝ երկրի էներգետիկ պահանջմունքներին աջակցելու համար:
Ինչպես հաղորդում է սիրիական պաշտոնական SANA գործակալությունը, բնական գազի մատակարարումն իրականացվելու է Կատարի զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախագծի շրջանակներում: Սիրիայի էներգետիկայի նախարար Օմար Շահրուխն ասել է, որ գազի մատակարարումները կօգնեն աջակցել երկրի էներգետիկ հատվածին: