Միջազգային

Չինաստանը ողջունում է խաղաղության գործընթացում գրանցված դրական առաջընթացը

Չինաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում գրանցված դրական առաջընթացը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մաո Նինը։

«Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր երկրներ են Անդրկովկասի տարածաշրջանում և Չինաստանի լավ բարեկամներն ու գործընկերները։ Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ երկու երկրները կարող են լուծել իրենց հակամարտությունները և տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարգավաճմանը»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ։