Միջազգային

Իրանը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական ձեռք բերված համաձայնությունը

Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Նախարարության ներկայացուցիչն այս քայլը որակել է որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման ճանապարհին:

«Մենք հույս ունենք, որ կողմերն իրենց տարաձայնությունները կլուծեն երկխոսության և դիվանագիտության ճանապարհով և շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, ինչը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ընդգծել է Բաղային: