Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները երկրի նավթային հատվածի դեմ։ Իրանն ԱՄՆ վարչակազմի կողմից մի շարք անձանց և ընկերությունների, այդ թվում՝ նավթի նախարար Մոհսեն Պակնեժադի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները «միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիք» է անվանել:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք ուղղված են երկրի նավթային հատվածի դեմ: «Իրանի դեմ նոր պատժամիջոցները վկայում են այն մասին, որ ԱՄՆ- ն անտեսում է օրենքը, իսկ նրանց բանակցությունները ոչ այլ ինչ են, քան խաբեություն», - ասել է նա: