Միջազգային

Բրյուսելը պատերազմը շարունակելու դիմաց Ուկրաինային ադամակցություն է խոստանում. Օրբան

Բրյուսելը Ուկրաինային ԵՄ-ին անդամակցություն է խոստանում՝ Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու դիմաց։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Վարչապետը կրկին դժգոհություն է հայտնել ստեղծված իրավիճակից և նշել, որ այն անմիջական ազդեցություն է ունենում Հունգարիայի վրա։

«Ի տարբերություն Հունգարիայի, բոլոր անդամ երկրները աջակցում են պատերազմի շարունակմանը: Բայց դա մեզ ոչնչացնում է: Ես մտածում եմ Եվրամիության մասին, բայց ինձ համար դա ավելի քիչ կարևոր է, քան Հունգարիան: Ինձ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում հունգարացիների հետ: Եվ փաստն այն է, որ սա ոչնչացնում է հունգարացիներին. մեր դեպքում դրանք շատ ավելի ակնհայտ են, ավելի անմիջական և արագ, մենք չպետք է թույլ տանք, որ որոշ խելացի տղաներ թղթի վրա որոշեն՝ Ուկրաինան կարող է լինել ԵՄ անդամ, թե ոչ»,- ընդգծել է Հունգարիայի վարչապետը։

Նշենք, որ Հունգարիան դեմ է հանդես գալիս Ուկրաինային աջակցության ցանկացած նախաձեռնության և հայտնի է Պուտին հետ ջերմ հարաբերություններով։