ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ։ Այս հայտարարությունները վճռորոշ քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհին։
Կարևոր է պահպանել այս թափը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտը՝ երկուկողմերից նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցումներով: ԵՄ-ն լիովին աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական գիտելիքներ տրամադրել, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով»,- ասվում է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ։