Լուրը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Այս մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Տասնամյակներ տևած թշնամանքից և պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար և դրանից դուրս: Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ փոխզիջումները հնարավոր դարձրին այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք գնում էինք երկու երկրների հետ միասին։ Ես երկու կողմերին էլ կոչ եմ անում խաղաղության համաձայնագիր ստորագրել»,- նշված է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳ նախարարության «X»-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։