Միջազգային քրեական դատարանը կալանավորել է Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին: Նրան մեղադրանք է ներկայացվել մարդկության դեմ հանցագործությունների համար՝ թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում իրականացված դաժան հակաթմրամիջոցային գործողությունների հետ կապված:
Դուտերտեն վերջին երեք տարիների ընթացքում առաջին ազդեցիկ քաղաքական գործիչն է, ում տեղափոխել են Հաագա: Առաջիկա օրերին նա առաջին անգամ կկանգնի դատարանի առջև:
Նա ձերբակալվել է երեքշաբթի՝ մարտի 11-ին, Մանիլայի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո, որտեղից տեղափոխվել է Նիդերլանդներ՝ Հաագա:
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Դուտերտեն առաջին անգամ կկանգնի դատարանի առջև, որտեղ կհաստատի իր ինքնությունը, կընտրի դատավարության լեզուն և կծանոթանա իրեն ներկայացված մեղադրանքներին:
Այնուհետև կանցկացվի մեղադրանքների հաստատման լսում, որի ընթացքում դատավորները կորոշեն՝ արդյո՞ք մեղադրող կողմը ներկայացրել է բավարար ապացույցներ դատավարություն սկսելու համար:
Եթե մեղադրանքները հաստատվեն, դատավարությունը կարող է շարունակվել ամիսներ, իսկ վերջնական վճռի կայացման համար տարիներ կպահանջվեն, գրում է BBC-ն: