Միջազգային

Շվեդիան Ուկրաինային կփոխանցի Archer ինքնագնաց հաուբիցներ և Arthur ռադարներ

Շվեդիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային 3 միլիարդ շվեդական կրոնի ($295 միլիոն) ռազմական օգնության 18-րդ փաթեթի մասին:

Այն նախատեսում է 18 Archer ինքնագնաց հաուբից և հինգ Arthur ռադիոտեղորոշիչ կայանների գնում։ Երկիրը ներդրումներ կանի նաև Ուկրաինայի պաշտպանական արտադրության, մասնավորապես՝ «Բոգդանա» ինքնագնաց հաուբիցի։ Բացի այդ, Շվեդիան կմիանա «հրետանային կոալիցիային»։

«Ուկրաինան հրետանու և հրետանային զինամթերքի հրատապ կարիք ունի։ Դա Ուկրաինայի համար առաջնահերթություն է եղել Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր»,- ասել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը։