Միջազգային

ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով Իտալիայի ԱԳՆ է կանչվել այդ երկրում ՌԴ դեսպանը։

Զախարովան սուտ և կեղծիք է անվանել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հայտարարությունները, թե իբր ՌԴ-ն միջուկային զենքով սպառնում է Եվրոպային:

Իտալիայի ԱԳ նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին ավելի ուշ հայտարարել է, թե նախագահի հասցեին Զախարովայի խոսքերի համար հանձնարարել է նախարարություն կանչել Հռոմում Ռուսաստանի դեսպանին։

«Նրանք պաշտպանվելու ոչինչ չունեն: Որոշել են հարձակվել, բայց դա իզուր էր: Այդպես նրանք ընդամենը ավելի մեծ ուշադրություն հրավիրեցին իրենց խնդիրների վրա»,- մեկնաբանելով դեսպանին ԱԳՆ կանչելը, ասել է Զախարովան «Իզվեստիա» թերթիվ հետ զրույցում: Նրա խոսքով՝ իտալական կողմն այդպես է արձագանքում, քանի որ Ռուսաստանի ներկայացուցիչները նույն անձին « հերթական անգամ բռնել են ստի վրա»: