Ըստ ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Թրամփի բանագնաց Ուիթքոֆֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու: Այցը, ըստ նույն աղբյուրների, Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ գործակցության շրջանակներում է։
Մոսկվա ժամանած Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը մարտի 14-ի գիշերը լքել է Ռուսաստանը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նրա ինքնաթիռը Վնուկովոյից մեկնել է ժամը 2:00-ի սահմաններում:
Ուիթքոֆը Մոսկվա էր ժամանել Ռուսաստանի նախագահի հետ բանակցելու համար, որը հաստատել է Պեսկովը։
Flightradar-ի տվյալներով՝ Ուիքոֆի ինքնաթիռն ուղևորվել է Բաքու, որտեղ նա վայրէջք է կատարել մի քանի ժամ անց: