Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի կարգավորման հարցում, սակայն բարձրաձայնել է հարցեր, որոնց պետք է համատեղ պատասխան գտնել. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դուք երեկ լսել եք նախագահ Պուտինի շատ կարևոր հայտարարությունը։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա ասել է, որ աջակցում է նախագահ Թրամփի դիրքորոշմանը կարգավորման առումով, սակայն հնչեցրել է որոշ հարցեր, որոնց պատասխանը պետք է համատեղ գտնել: Այդ պատճառով, այո, իսկապես, դեռ շատ անելիքներ կան, բայց, այնուամենայնիվ, նախագահը համերաշխություն է հայտնել պարոն Թրամփի դիրքորոշմանը», - ասել Է Պեսկովը։
Պեսկովի հայտարարությունները՝ ստորև.
▪️ Պուտինը աջակցում է Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում, սակայն ներկայացրել է հարցեր, որոնց անհրաժեշտ է համատեղ պատասխան գտնել։
▪️ Եվ Ռուսաստանը, և ԱՄՆ-ն հասկանում են, որ Պուտին-Թրամփ բանակցությունները անհրաժեշտ են։
▪️ Թրամփի և Պուտինի խոսակցության ճշգրիտ ժամանակը դեռ չի համաձայնեցվել։
▪️ Ռուսաստանը սպասում է արտասահմանյան ներդրողներին, ներքին շուկան նրանց համար բաց է։