Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Հունգարիայի վետոյից խուսափելու համար։
Նշվում է, որ անցյալ ամիս ԵՄ դիվանագիտական գերատեսչությունն առաջարկել էր բլոկի մակարդակով ստեղծել Ուկրաինային 1,5 մլն զինամթերք ուղարկելու սխեմա: Սկզբում փաստաթղթում նշված չի եղել այդ աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների քանակը։
Հունգարիան մշտապես հրաժարվում է ԵՄ ուղիներով մասնակցել Ուկրաինային աջակցելու ցանկացած սխեմայի՝ ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական։ Դրա պատճառով Եվրամիության առաջարկը վերաշարադրվել է։