Միջազգային

Պուտինը Ուիտքոֆի միջոցով նոր ազդանշաններ է ուղարկել Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ. այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուիտքոֆը Մոսկվա էր մեկնել ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունները ռուսական կողմին փոխանցելու համար։

«Պուտինը Ուիտքոֆի միջոցով տեղեկատվություն և նոր ազդանշաններ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»,- ասել է Պեսկովը։