Միջազգային

Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ամրապնդել համակարգումը

Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ամրապնդել համակարգումը այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են BRICS-ը և ՇՀԿ-ն: Այս մասին ասվում է երեք երկրների ԱԳՆ ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ՝ Պեկինում իրանական միջուկային խնդրի շուրջ կայացած հանդիպման արդյունքներով։

«Կողմերը պայմանավորվել են աջակցել և ամրապնդել համակարգումը բազմակողմ հարթակներում և այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են BRICS-ը և ՇՀԿ-ն», - մամուլի ասուլիսում հայտարարել է հանդիպումը նախագահող Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսույը:

Միջոցառմանը Ռուսաստանը ներկայացրել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, իսկ Թեհրանի կողմից ներկա է եղել արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին: