Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերադառնում է ԱՄՆ Մոսկվայում անցկացրած բանակցություններից հետո։ Այս մասին հայտարարել է Մայք Ուոլցը և «զգույշավոր լավատեսության» մասին հայտնել։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ասել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ԱՄՆ վերադառնալուց հետո իրավիճակը կվերլուծվի և կքննարկվի նախագահ Թրամփի հետ, որը կորոշի հետագա քայլերը։ Նա մանրամասներ չի հրապարակել մոսկովյան բանակցություններից, սակայն ասել է, որ Վաշինգտոնը «զգույշավոր լավատեսությամբ» է տրամադրված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի կարգավորման հեռանկարների վերաբերյալ։
«Ես չեմ պատրաստվում որևէ բան հայտարարել կամ քննարկել ազգային հեռուստատեսությամբ, հատկապես նախագահից առաջ»,- ասել է Ուոլցը։