Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Համաձայն եմ Ուկրաինայում մարտերը դադարեցնելու առաջարկին, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ հակամարտության կարգավորմանն այսքան ուշադրություն դարձնելու համար։ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին խնդրի՝ կրակը դադարեցնելուն օգնելու հարցում»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն երաշխիքներ է ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան մոբիլիզացիա չի անցկացնի, չի նախապատրաստվի, զենք չի ստանա։
Պուտինը նաև հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն էներգետիկ համագործակցության շուրջ, ապա Եվրոպայի համար գազատար կարող է ապահովվել և կստանա մատչելի գազ։