ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Կուրսկի մարզի Սուջա բնակավայրի, ինչպես նաև այդ տարածաշրջանի ևս երկու բնակավայրի ռուսական զորքերի վերահսկողության տակ անցնելու մասին:
«Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել են Մելովոյ, Պոդոլ և Սուջա բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Սուջան Կուրսկի մարզի Սուջանսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքն ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է գտնվում 2024 թվականի օգոստոսից։