Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ. այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Ժամանակավոր հրադադարը հեռու է երկարաժամկետ կարգավորումից, որը հաշվի է առնում Ռուսաստանի շահերը»,- նշել է նախագահի օգնականը՝ հավելելով,- «Խաղաղության իմիտացիա ոչ մեկին պետք չէ»։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում առաջարկվող ժամանակավոր զինադադարը ոչ այլ ինչ է, քան ուկրաինացի զինվորականների համար ժամանակավոր հանգիստ։
Օլգա Սկաբեևայի հետ հարցազրույցում Ուշակովը հայտնել է, որ Մայք Ուոլցը երեկ զանգահարել է իրեն և պատմել Կիևի հետ պայմանավորվածությունների մասին։