Թեհրանն ու Վաշինգտոնը պահպանում են կապեր և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին իրանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք միջուկային հնարավոր բանակցությունների պլան և լավ մտածված ռազմավարություն ունենք: Բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով, ինչպես նաև պահպանվում է փոխգործակցության ուղիները եվրոպական երեք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ»,- ասել է նախարարը:
«Եվրոպացիները լավ միջնորդական դեր խաղացին վերջին փուլում, և նրանք կարող են լավ դեր խաղալ նաև հիմա: Մենք շարունակում ենք այդ բանակցությունները եվրոպացիների հետ, և զուգահեռաբար շարունակվում են սերտ խորհրդակցությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Ի վերջո, ԱՄՆ - ը պետք է վերացնի պատժամիջոցները։ Սակայն մենք ուղիղ բանակցությունների մեջ կմտնենք, երբ լինենք հավասարը հավասարի, զերծ լինենք ճնշումներից ու սպառնալիքներից և վստահ լինենք, որ կապահովվի ժողովրդի ազգային շահը»,- ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։