«Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում տեղի ունեցող դատավարական գործընթացի հետ». այս մասին հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։
Ըստ նրա՝ Հայաստանի տարածքում կան մարդիկ, ովքեր, այսպես կոչված, «ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության, ադրբեջանական ժողովրդի դեմ, և նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։
Պաշտոնյան շարունակել է կոշտ հռետորաբանությունը՝ նշելով, որ Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ հնարավոր է ցանկացած բանաձևով ազդել Ադրբեջանի վրա։
«Քննարկման առարկա է նաև փոխհատուցման հարցը: Նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ և մանրամասն գնահատել են Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր քաղաքների և գյուղերի ավերածությունների, մեր նյութական և մշակութային ժառանգության ոչնչացման և թալանի հետևանքով հասցված վնասի ճշգրիտ և մանրամասն գնահատումը»,- ասել է նա։