Միջազգային

«Նման հարցերի վերացումից հետո խաղաղության համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն». Հաջիև

«Նման հարցերի վերացումից հետո խաղաղության համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն». Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության համար Հայաստանի Սահմանադրությունում պետք է փոփոխություններ արվեն։

Նրա խոսքով՝ փոփոխությունները պետք է վերաբերեն Հայաստանի Սահմանադրության մեջ արտացոլված «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին»։ Նա մեջբերել է նաև միջազգային համապատասխան փորձը. «Իռլանդիան պարտավորվել է փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ և ճանաչել Միացյալ Թագավորության լիակատար ինքնիշխանությունը Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ»։

«Դա անհրաժեշտ պայման է տարածաշրջանում համապարփակ խաղաղության ապահովման համար։ Այսօր Մինսկի խմբի կարիք չկա։ Եթե ինչ-որ մեկը փորձում է վերակենդանացնել Մինսկի խումբը, դա ուտոպիա է։ Հայաստանը փորձում է պահպանել Մինսկի խումբը։ Նման հարցերի վերացումից հետո, կապված հատկապես Հայաստանի Սահմանադրության հետ,տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն»,- հավելել է Հաջիևը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական