Reuters-ում աշխատող երկու ազատ լրագրողներ այլևս հավատարմագրում չունեն Ադրբեջանում, հայտնել են գործակալության գրասենյակից։
Գրասենյակը նշել է, որ Ադրբեջանի կառավարության նոր քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր օտարերկրյա լրատվամիջոցի տրվում է միայն մեկ հավատարմագրում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանում Bloomberg-ի հավատարմագրումը չեղարկվել է։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ավելի վաղ չեղարկվել էին BBC-ի և Sputnik-ի ներկայացուցչությունները Ադրբեջանում, ինչպես նաև «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցային հավատարմագրումը։