Միջազգային

«Ուկրաինայի հետ քննարկել ենք տարածքային զիջումների հարցը»․ Թրամփ

Հատուկ բանագնաց Ուիթկոֆը և ԱՄՆ այլ ներկայացուցիչներ ներկա պահին շատ լուրջ բանակցություններ են վարում Ռուսաստանում՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Պուտինը խոստումնալից հայտարարություն արեց, բայց այն թերի էր։ Ես կցանկանայի տեսնել Ռուսաստանի համաձայնությունը հրադադարի վերաբերյալ»,- ասել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հետ քննարկել են Ռուսաստանին տարածքային զիջումների հարցը։

Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի օգտին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։