Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։
Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ պլան չունի. «Վաշինգտոնը պարզապես հող է նախապատրաստում»։
Նա նշել է, թե Ուկրաինայում կարգավորման հարցում քանի որ Ռուսաստանի վրա «ճնշում գործադրել» չի հաջողվում, ԱՄՆ-ն ճնշում է գործադրել Կիևի վրա:
Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Կուրսկի մարզն ամբողջությամբ կազատագրվի. «Ի՞նչ եք կարծում, գերագույն հրամանատարը պարզապե՞ս այդպես է ման գալիս: Եթե գնացել է այնտեղ, ուրեմն վաղը պետք է ամբողջ տարածքն ազատագրել: Հենց վաղը: Մի քանի օր, և այն կլինի ազատագրված»,- ասել է նա: