Միջազգային

Թրամփը զայրացած է ԵՄ-ի սահմանած մաքսատուրքի վրա

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 200% մաքսատուրք կսահմանի ԵՄ բոլոր գինիների, շամպայնի և ալկոհոլային խմիչքների համար, եթե չհանվի ամերիկյան վիսկիի վրա դրված 50% մաքսատուրքը:

Նա նաև ԵՄ-ին անվանել է «աշխարհի ամենաթշնամական և ագրեսիվ հարկային և մաքսային կառույցներից մեկը», որը ստեղծվել է բացառապես ԱՄՆ-ի առավելություններից օգտվելու համար:

«Եթե այս մաքսատուրքը անմիջապես չչեղարկվի, ԱՄՆ-ը շուտով 200%-անոց սակագին կսահմանի Ֆրանսիայից և ԵՄ-ում ներկայացված այլ երկրներից մատակարարվող բոլոր գինիների, շամպայնների և այլ ալկոհոլային արտադրանքների համար: Դա շատ օգտակար քայլ կլինի ԱՄՆ-ում գինու բիզնեսի համար»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth սոցցանցի իր էջում։