Ռուսաստանի տնտեսությունը հիանալի է հարմարվել պատժամիջոցներին և վստահորեն աճում է. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը հիանալի հարմարվել է պատժամիջոցներին։ Ռուսաստանի տնտեսությունը բավականին վստահորեն աճում է»,- նշել է նա՝ ի պատասխան այն հարցի, թե որ պատժամիջոցների վերացմանն է ՌԴ-ն ձգտելու առաջին հերթին։