Միջազգային

Լեհաստանի նախագահը Թրամփին առաջարկել է միջուկային զենք տեղակայել երկրում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան առաջարկել է ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել երկրի տարածքում:

FT-ին տված հարցազրույցում նա նշել է, որ վերջերս այդ հարցը քննարկել է Ուկրաինայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ՝ հավելելով, որ Թրամփը կարող է վերատեղակայել ԱՄՆ միջուկային մարտագլխիկները, որոնք այս պահին պահվում են Արևմտյան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում:

Նման քայլը, ըստ Դուդայի, կարող է զսպող միջոց ծառայել ապագա ռուսական ագրեսիայի համար։