Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հավատարմագրումից զրկել է ռուս դիվանագետին և նրա տիկնոջը: Այս քայլը պատասխանն է այս շաբաթ Մոսկվայում Բրիտանական դեսպանատան երկու աշխատակիցների արտաքսմանը:
Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անհապաղ պատասխան միջոցներ է ձեռնարկում այն բանից հետո, երբ Ռուսաստանը երկու բրիտանացի դիվանագետի մեղադրել Է լրտեսության մեջ և նրանց երկու շաբաթ է տվել երկիրը լքելու համար:
«Վերջին 12 ամիսների ընթացքում Ռուսաստանն ավելի ու ավելի ագրեսիվ և համակարգված արշավ է իրականացրել բրիտանացի դիվանագետների նկատմամբ", - ասվում է բրիտանական ԱԳՆ հայտարարության մեջ: Ակնհայտ է, որ Ռուսական պետությունն ակտիվորեն ձգտում է փակել Մոսկվայում Բրիտանական դեսպանատունը և ուշադրություն չի դարձնում դրա վտանգավոր էսկալացիոն հետևանքներին»,- ասվում է Միացյալ Թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ:
Դիվանագետների արտաքսումները ավելի հաճախակի են դարձել Ռուսասատնի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը երկրից արտաքսել է 7 բրիտանացի դիվանագետի՝ լրտեսության մեղադրանքների հետ կապված, որոնք Բրիտանիան հերքելէ: Անցյալ տարվա մայիսին Միացյալ Թագավորությունն էլ վտարել է Լոնդոնում Ռուսաստանի պաշտպանության հարցերով կցորդին՝ հայտարարելով, որ նա հետախուզության աշխատակից է, և փակել է մի քանի ռուսական դիվանագիտական օբյեկտներ՝ պնդելով, որ դրանք օգտագործվում են լրտեսության համար:
Մոսկվան ևս սրան արձագանքել էր՝ արտաքսելով Բրիտանիայի պաշտպանության հարցերով կցորդին։ Իսկ անցյալ ամիս էլ Լոնդոնը ևս մեկ ռուս դիվանագետի զրկել է հավատարմագրումից՝ ի պատասխան նախորդ տարվա նոյեմբերին Մոսկվայի ձեռնարկած նմանատիպ քայլի: