Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։

«Գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։

Վերահաստատում ենք Ադրբեջանի երկարաժամկետ և սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջների վերացմանը, անհրաժեշտ նախապայման է համաձայնեցված տեքստի ստորագրման համար։

Մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ երկխոսությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված այս և այլ հարցերի շուրջ»,- ասվում է հայտարարությունում։