«Հյուսիս» զորախմբավորման հրամանատարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաղորդել է, որ Կուրսկի շրջանի «ազատագրման» գործողությունը մտել է վերջնական փուլ. այդ մասին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք՝ երեկ Պուտինը հայտարարել է, թե «Առաջիկայում խնդիր է դրված վերջնականապես ջախջախել հակառակորդին։ Կուրսկի շրջանում Ռուսաստանի դեմ հանդես եկողներն ահաբեկիչներ են»։