Միջազգային

Սպիտակ տունը հայտնում է Ուոլց բանակցությունների մասին ռուս գործընկերոջ հետ

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։

«Նախագահի թիմը շարունակում է համագործակցել ռուսական կողմի հետ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն այսօր հեռախոսով խոսել է իր ռուս գործընկերոջ հետ՝ փորձելով վերջ տալ այս հակամարտությունը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է Լևիթը Fox News-ի եթերում:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայնել է հրադադարի և երկարաժամկետ խաղաղության ծրագրին, և Վաշինգտոնն այժմ Մոսկվայից նման քայլ է ակնկալում։