Reuters-ը գրում է, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի դադարեցման և Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերագործարկման համաձայնագրի շուրջ պահանջների ցանկ է ներկայացրել ԱՄՆ-ին։
Պարզ չէ, թե կոնկրետ ինչ է Մոսկվան ներառել այդ ցանկում և արդյոք մինչև դրանց ընդունումը պատրաստ է խաղաղ բանակցություններ վարել Կիևի հետ։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ վերջին երեք շաբաթների ընթացքում ռուս և ամերիկյան պաշտոնյաներն այս պայմանները քննարկել են ինչպես անձնական հանդիպումներում, այնպես էլ վիրտուալ քննարկումներում։
Նրանք Կրեմլի պահանջները բնութագրել են որպես լայնածավալ և նման Ուկրաինային, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին նախկինում ներկայացված պահանջներին:
Reuters-ը հիշեցնում է, որ նախկինում Ռուսաստանը պահանջել է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ում անդամակցությունից, ստորագրվի Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայումը արգելող համաձայնագիր, նաև Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի և չորս մարզերի՝ Ռուսաստանին պատկանելու մասին հայտարարության միջազգային ճանաչում:
Վերջին տարիներին Մոսկվան ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջել է նաև վերացնել պատերազմի «արմատական պատճառները», ներառյալ դաշինքի արևելյան ընդարձակումը: