Միջազգային

Պուտինն այսօր հնարավոր է անդրադառնա Ուկրաինայի թեմային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այսօր խոսել Ուկրաինայի մասին։

«Ամեն ինչ կախված կլինի լրագրողների հարցերից»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ նախագահները կսահմանափակվե՞ն երկկողմ հարաբերությունների թեմաներով, թե՞ Պուտինը կարող է խոսել նաև ուկրաինական հարցի վերաբերյալ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի վերջին նախաձեռնությունները։

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Մոսկվա, որտեղ տեղի կունենա նրանց համատեղ ասուլիսը։