Միջազգային

Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ տնօրենի հետ

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցեր։

«2025 թվականի մարտի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռաթքլիֆի միջև։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՀԾ և ԿՀՎ տնօրենների միջև կանոնավոր շփումների վերաբերյալ՝ միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն աջակցելու, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատման նվազեցման նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ։