Ադրբեջանում այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի մերձավոր ազգականների միջև ամուսնությունների արգելքը. APA-ի փոխանցմամբ հայտարարել է արդարադատության փոխնախարար Աբիդդին Հուսեյնովը՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքներին նվիրված հասարակական լսումների ժամանակ։
Ընտանեկան օրենսգրքում նոր փոփոխությունների համաձայն, որոնք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է 2024 թվականի հուլիսի 23-ին, ամուսնությունը խոչընդոտող հանգամանքների ցանկում կներառվեն եղբայրների և քույրերի երեխաները, որոնք ունեն ընդհանուր կենսաբանական տատիկ և պապիկ, հորեղբայրներ և զարմուհիներ, ինչպես նաև մորաքույրներ և զարմիկներ, որոնք կապված են կենսաբանական ազգակցական կապով։
Փոխնախարարն ընդգծել է, որ այդ միջոցները, ամուսնական տարիքի նվազեցման հնարավորության վերացման հետ մեկտեղ, ուղղված են բնակչության առողջության և ազգի գենոֆոնդի պաշտպանությանը:
«Բացի այդ, Ադրբեջանում ակտիվ պայքար է ընթանում վաղ և ոչ պաշտոնական ամուսնությունների դեմ։ Քրեական և վարչական օրենսգրքերում մտցվել են նոր դրույթներ, որոնք խստացնում են պատասխանատվությունը նման խախտումների համար։ Արդարադատության նախարարությունը հոգեբանի ծառայություններ է առաջարկում ամուսնալուծության հարցով դիմող զույգերին։ Այս նախաձեռնության շնորհիվ զույգերի 20%-ը խորհրդակցելուց հետո հրաժարվում է ամուսնալուծությունից: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - հավելել է Հուսեյնովը։