Միջազգային

«ԵՄ-ն պատրաստ է բանակցություններում լիարժեք դեր ստանձնել». Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձագանքել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին Ջիդայից ստացված լուրերը, ներառյալ՝ հաշտության համաձայնագիր կնքելու առաջարկը, հետախուզական տվյալների փոխանակումը վերսկսելը և անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի կողմից օգնություն տրամադրելը: Սա դրական զարգացում է, որը կարող է քայլ դառնալ Ուկրաինայի համար դեպի համապարփակ, արդար և կայուն խաղաղություն:

Հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է: Եվրամիությունը պատրաստ է իր գործընկերների հետ միասին առաջիկա խաղաղ բանակցություններում»,- հայտնել է նա: