Միջազգային

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարները նշել են, որ երկու երկրների միջև էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում իրականացվող համատեղ նախագծերը ռազմավարական նշանակություն ունեն։

Նրանք, մասնավորապես, ընդգծել են, որ Իրանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքները, ինչպես նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող ենթակառուցվածքային նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար։