Միջազգային

Ռուբիոն և Ուոլցը առաջիկայում մեզ բանակցություններից մանրամասներ կհայտնեն. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ - ի միջև առաջիկա օրերին նախատեսված են շփումներ, որոնց մասին կտեղեկացնի Կրեմլը: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պետքարտուղար Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով օգնական Ուոլցը տարբեր խողովակներով առաջիկա օրերին մեզ կտեղեկացնեն կայացած բանակցությունների մանրամասների և ձեռք բերված ըմբռնումների մասին», - ասել է նա:

Ըստ Պեսկովի՝ Կրեմլը կտեղեկացնի, երբ այդ շփումները տեղի կունենան: