Մարտի 14-ին Պեկինում կհանդիպեն Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգորնախարարները։ Նպատակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելն է. հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ խորհրդակցություններին կմասնակցեն Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Կողմերը կարծիքներ կփոխանակեն Իրանի միջուկային հիմնախնդրի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- հայտնել են Չինաստանի դիվանագիտական գերատեսչությունից։