Միջազգային

Ապրիլի 13-ից ԵՄ-ն պատասխան մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների նկատմամբ

Եվրամիությունը ապրիլից պատասխան մաքսատուրքեր կսահմանի 26 միլիարդ եվրո արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա։ Այս մասին այսօրը հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Կառույցը սրանով արձագանքում է պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ-ի ընդհանուր մաքսատուրքերի քայլերին:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից բարձրացված 25% մաքսատուրքերը պողպատի և ալյումինի ներկրման համար ևս ուժի մեջ են մտել այսօր։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ապրիլի 1-ից կդադարեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերի ներկայիս կասեցումը և մինչև ապրիլի կեսը կներկայացնի նաև ԱՄՆ ապրանքների դեմ հակաքայլերի նոր փաթեթ։

«Մեր հակաքայլերը կներդրվեն երկու քայլով՝ սկսած ապրիլի 1-ից և ամբողջությամբ կգործեն ապրիլի 13-ից»,- ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության մեջ։